«Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի համար առաջնահերթ թիրախներ է համարում «Լիվերպուլի» վինգեր Լուիս Դիասին և «Նյուքասլի» կիսապաշտպան Բրունո Գիմարայեսին, հաղորդում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ այս ֆուտբոլիստների գնումն անձամբ հավանություն է տվել թիմի նոր գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Դիասը բոլոր մրցաշարերում մասնակցել է 51 հանդիպման, որոնցում դարձել է 13 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։
2023/2024 մրցաշրջանում Գիմարայեսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 50 հանդիպում, որոնցում դարձել է յոթ գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը: Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 85 միլիոն եվրո։