Եվրոպայի 2024 թվականի առաջնության B խմբի 2-րդ տուրի խաղում մրցեցին Խորվաթիայի և Ալբանիայի հավաքականները։ Խաղը ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով։
Խաղի հենց սկզբում Կազիմ Լաչիի հարվածից հետո Ալբանիայի հավաքականը առաջ անցան հաշվի մեջ։ Սակայն երկրորդ խաղակեսում խորվաթներին հաջողվեց շրջել խաղը, նախ Անդրեյ Կրամարիչը հավասարեցրեց խաղի հաշիվը, իսկ հետո Ալբանիայի հավաքականի ֆուտբոլիստ Կլաուս Գյասուլիի ինքնագոլը առաջ մղեց Խորվաթիայի հավաքականին։
Խաղի 95-րդ րոպեին նույն Գյասուլան գրավեց մրցակցի դարպասը և փրկեց իր թիմին պարտությունից։