EURO-2024. Պորտուգալիան ծանր մրցավեճում հաղթանակ կորզեց չեխերից

EURO-2024-ի F խմբի առաջին տուրում Պորտուգալիան մրցեց Չեխիայի դեմ։

Ռոբերտո Մարտինեսի սաները ծանր խաղում կամային հաղթանակ տոնեցին (2:1):

Չեխերը առաջինը բացեցին հաշիվը խաղի 62-րդ րոպեին։ Գոլը խփեց Լուկաշ Պրովոդը։

Պորտուգալացիները 7 րոպե անց ինքնագոլի շնորհիվ հավասարեցրին հաշիվը, իսկ 87-րդ րոպեին Դիոգու Ժոտան առաջ մղեց պորտուգալացիներին, բայց այն չարձանագրվեց։

Խաղի վերջակետը դրեց  Ֆրանսիսկու Կոնսեյսաուն։