Իթան Մբապպեն հայտարարել է ՊՍԺ-ից հեռանալու մասին

Իթան Մբապպեն հեռանում է ՊՍԺ-ից՝ հետևելով ավագ եղբորը:

Կիսապաշտպանը հայտարարեց փարիզյան թիմից հեռանալու մասին՝ շնորհակալություն հայտնելով զարգացման գործում օգնության և անգին հիշողությունների համար։

17-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում Լիգա 1-ում մասնակցել է երեք խաղի՝ առանց գոլ խփելու։

Նա ակումբին է պատկանում 2017 թվականից և հեռանում է պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով։

Ավելի վաղ հաղորդվում էր , որ խաղացողը տեղափոխվելու է «Լիլ»: