«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հաստատել է, որ բանակցություններ է վարում «կարմիր սատանաների» հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ։
«Ես իրականում բանակցում եմ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նոր պայմանագրի շուրջ։ Սա հեշտ չէ, մենք դեռ պետք է պայմանավորվենք այս հարցում։ Ակումբն ինձ պատմե՞լ է Թոմաս Տուխելի հետ բանակցությունների մասին։ Այո՛։ Բայց ի վերջո նրանք եկան այն եզրակացության, որ արդեն ունեն լավագույն մարզիչը»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում Voetbal Primeur-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում թողնել Տեն Հագին։