Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դեշամը հաստատել է, որ ազգային հավաքականի ավագ Կիլիան Մբապպեն պետք է վիրահատվի քթի կոտրվածքի պատճառով։
Ավստրիայի հավաքականի հետ Եվրոպայի առաջնության խմբային փուլի առաջին տուրի խաղում (1:0) Մբապպեն կոտրել է քիթը։
«Չորեքշաբթի օրը ավելի շատ թեստեր կիրականացվեն՝ տեսնելու, թե ինչպես են զարգանում իրադարձությունները: Ակնհայտորեն հարվածը ուժեղ էր։ Բժշկական անձնակազմն արեց հնարավոր ամեն ինչ՝ հետեւանքները նվազագույնի հասցնելու համար»,- Դեշամի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։
Դեշամի խոսքերով՝ Մբապպեի համար քթի վիրահատություն կպահանջվի, սակայն այն չի կատարվի մրցաշարի ընթացքում։
«Եթե նույնիսկ հիմա դա տեղի չունենա, նա դեռ պետք է վիրահատվի։ Երեքշաբթի առավոտյան նա մի փոքր ավելի լավ էր, այնպես որ մենք կտեսնենք: Մենք ամեն օր ուշադիր հետևելու ենք»,- ասաց գլխավոր մարզիչը։
Ֆրանսիայի հավաքականի առաջատարը կկարողանա դիմակով խաղալ։ Սակայն դեռ հայտնի չէ, թե արդյոք Մբապպեն կմասնակցի հունիսի 21-ին Հոլանդիայի հետ EURO-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպմանը։