Դենզել Դյումֆրիս․ ««Ինտերում» ինձ զգում եմ ինչպես տանը»

«Ինտերի» պաշտպան Դենզել Դյումֆրիսը կիսվել է միլանյան ակումբի մասին իր կարծիքով՝ ասելով, որ թիմում իրեն զգում է ինչպես տանը։

««Ինտերում» ինձ զգում եմ ինչպես տանը։ Մենք բոլորս մեկ ընտանիք ենք։ Մենք երկար ժամանակ խոսում էինք պայմանագրի երկարաձգման մասին, սակայն ակումբը ֆինանսական դժվարություններ ուներ։ Եվրոպայի առաջնության ժամանակ կամ գուցե դրանից հետո կտեսնենք, թե ինչ կլինի»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում լրագրող Ջանլուկա Դիմարցիոն։

Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 36 հանդիպում, դարձել 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։