Կրիշտիանու Ռոնալդուն գրառում է կատարել Պորտուգալիայի կամային հաղթանակից հետո

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սոցցանցում գրառում է կատարել՝ ի պատիվ EURO-2024-ի մեկնարկային խաղում Չեխիայի նկատմամբ տոնած կամային հաղթանակի (2:1)։

«Մինչև վերջ Պորտուգալիա» — գրել է Ռոնալդուն՝ կցելով լուսանկար հանդիպումից։

Կրիշտիանուն ամբողջ խաղն անցկացրեց, բայց արդյունավետ չէր: Հենց վերջնամասում նա հնարավորություն ունեցավ գրավել դարպասը, սակայն հարվածեց դարպասաձողին, որից հետո Դիոգու Ժոտան գնդակն ուղարկեց ցանցը։ Մրցավարները չարձանագրեցին գոլը, քանի որ Ռոնալդուն խաղից դուրս վիճակում էր։