Քոնոր Մաքգրեգորը 60․000 ֆունտ խաղադրույք է կատարել Կրիշտիանու Ռոնլադուի վրա

Քոնոր Մաքգրեգորը կարծում է, որ Կրիշտիանու Ռոնալդուն կլինի EURO-2024-ի լավագույն ռմբարկուն:

Իռլանդացի մարտիկը 60,000 ֆունտ ստեռլինգ խաղադրույք է կատարել 15.00 գործակցով 39-ամյա պորտուգալացի հարձակվողի վրա, որը կնվաճի «Ոսկե խաղակոշիկը» այս մրցաշարում:

«Ռոնալդուի համար 60 հազար ֆունտ՝ «Ոսկե խաղակոշիկը» ստանալու համար. Սիուու՜»։ – գրել է մարտիկը։

Մակգրեգորի շահումները կարող են կազմել 900,000 ֆունտ: