Իկեր Կասիլյաս. «Նա արդեն հաջողությունների է հասել աշխարհի ամենամեծ ակումբում»

Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը խոսել է թիմի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի խաղի մասին։

«Նա արդեն հաջողությունների է հասել աշխարհի ամենամեծ ակումբում՝ ցույց տալով, որ մեծ ֆուտբոլիստ է։ Նա մի օր կարող է դառնալ Մադրիդի «Ռեալի» ավագը։

Հիմա թիմում ավելի փորձառու մարդիկ կան, ես նրան խորհուրդ կտայի շարունակել սովորել վետերաններից, կլանել ակումբի պատմությունը և անել ամեն ինչ՝ մեծ ֆուտբոլիստ և ավագ դառնալու համար»,- Կասիլյասի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։