«Բարսելոնան» որոշում է կայացրել Ժոաու Կանսելուի ապագայի վերաբերյալ

«Բարսելոնան» որոշում է կայացրել թիմի պաշտպան Ժոաու Կանսելուի ապագայի վերաբերյալ, ով թիմում հանդես է գալիս վարձավճարով։

Ինչպես հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը՝ «Բարսելոնայի» ղեկավարությունն աշխատում է Կանսելուի վարձավճարը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու ուղղությամբ։ Գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին դուր է գալիս ֆուտբոլիստը, ուստի ակումբը փորձում է թիմում պահել 30-ամյա պորտուգալացուն։

Հիշեցնենք, որ Կանսելուի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։