EURO-2024-ում գոլերի ռեկորդ է սահմանվել

Եվրոպայի առաջնությունում գոլերի քանակով ռեկորդ է սահմանվել։ Անցկացրած 12 հանդիպումներից հետո խփվեց 34 գոլ։ Սա մրցաշարի պատմության լավագույն արդյունքն է 12 մեկնարկային խաղերից հետո։

Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2012 թվականի Եվրոպայի առաջնությունում, երբ խփվեց 33 գոլ։ Այս մասին հայտնում է Stats Foot-ը։

2000 թվականի Եվրոպայի առաջնությունում խփվել է 32 գոլ։ Նույն թիվը գրանցվել է 1984թ.