Ունայ Սիմոնը հայտարարել է, որ EURO-ում հանդես է գալիս դաստակի վնասվածքով

Իսպանիայի հավաքականի դարպասապահ Ունայ Սիմոնը հայտարարել է, որ 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում հանդես է գալիս դաստակի վնասվածքով։ Մրցաշարի ավարտից հետո ֆուտբոլիստը վիրահատության կենթարկվի։

«EURO-2024-ի ավարտից հետո ես պետք է վիրահատվեմ։ Վերականգնման ժամկետն այս պահին հայտնի չէ: Չէի ուզում մեծ նշանակություն տալ վնասվածքիս մինչև մրցաշարի ավարտը, քանի որ այն ինձ չէր անհանգստացնում 2023/24 մրցաշրջանում։ Վնասվածքն ինձ ոչ մի խնդիր չի առաջացնում»,- Սիմոնի խոսքերն է մեջբերում beIN Sport-ը։

Նշենք, որ Սիմոնը դաստակի վնասվածք էր ստացել նախորդ տարի։ Հիշեցնենք, որ Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային փուլի 1-ին տուրի խաղում Ունայը հետ է մղել Բրունո Պետկովիչի իրացրած 11 մետրանոցը։