«Թոթենհեմը» ակտիվորեն հետևում է «Լիդսի» կիսապաշտպանին

Լոնդոնի «Թոթենհեմը» ակտիվորեն հետևում է «Լիդսի» կիսապաշտպանին։

The Athletic-ի տեղեկություններով՝ ակումբը հետաքրքրված է 18-ամյա կիսապաշտպան Արչի Գրեյի տրանսֆերով, ով հայտնվել է բազմաթիվ ակումբների ուշադրության կենտրոնում։

18-ամյա Գրեյը «Լիդսի» հիմնական կիսապաշտպանն էր անցած Չեմպիոնշիփում, որտեղ 47 խաղում դարձել է գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը երիտասարդ անգլիացու շուկայական արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո, սակայն «Լիդսը», հավանաբար, շատ ավելին կպահանջի: