Հայտնի է «Ուրարտուի» մրցակիցը Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման առաջին փուլում

Շվեյցարիայի Նյոն քաղաքում կայացավ ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։

Որակավորման առաջին փուլում «Ուրարտուի» մրցակիցն է էստոնական «Կալև Թալինը»։

Առաջին հանդիպումը «Ուրարտուի» համար կլինի արտագնա։ Խաղը կկայանա հուլիսի 11-ին, իսկ պատասխան հանդիպումը՝ հուլիսի 18-ին։