Շվեյցարիայում՝ Նյոն քաղաքում, կայացավ ՈւԵՖԱ-ի Կոնֆերեցիաների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը, որի արդյունքում «Նոային» բաժին հատավ Հս. Մակեդոնիան ներկայացնող «Շկենդիան»:
«Շկենդիան» Հս. Մակեդոնիայի առաջնության ավարտված մրցաշրջանում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:
Խաղերի հստակ օրերի և ժամերի մասին կհայտարարվի ավելի ուշ։