Վրացի լրագրողը EURO-2024-ում թիմի գոլից հետո արտասվել է 🎥

Սոցցանցերում հայտնվել է վրացի լրագրողի հուզական արձագանքի տեսանյութը ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում Վրաստանի հավաքականի դեբյուտային գոլին։

Այսօր՝ հունիսի 18-ին, Գերմանիայում ընթացող EURO-2024-ի F խմբի առաջին տուրի խաղում Ժորժ Միկաուտաձեն խփեց Թուրքիայի հավաքականի դարպասը։ Խաղն ավարտվեց Վրաստանի պարտությամբ՝ 1։3 հաշվով։

Մրցաշարի հաջորդ հանդիպումը Վրաստանի հավաքականը կանցկացնի շաբաթ օրը՝ հունիսի 22-ին, Չեխիայի հետ: