Ֆրանսիայի հավաքականը մրցակիցների ինքնագոլերի ռեկորդ է սահմանել

EURO-2024-ի խմբային փուլի 1-ին տուրի խաղում Ֆրանսիայի հավաքականը հաղթեց Ավստրիային 1։0 հաշվով։

Դիդյե Դեշամի թիմը 38-րդ րոպեին բացեց հաշիվը պաշտպան Մաքսիմիլիան Վեբերի ինքնագոլի շնորհիվ։

Եվրոպայի առաջնությունում ֆրանսիացիների հետ խաղում սա մրցակիցների չորրորդ ինքնագոլն է, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ 1996 թվականին եռագույնների հետ խաղում բուլղարացի Լյուբոսլավ Պենևը դարձավ ինքնագոլի հեղինակ, 2004 թվականին՝ խորվաթ Իգոր Տյուդորը, իսկ 2020-ին դա արեց գերմանացի Մատս Հյումելսը։