Անգլիական Պրեմիեր Լիգան հրապարակել է 2024/25 մրցաշրջանի խաղացանկը։
Մրցաշրջանը մեկնարկում է օգոստոսի 16-ին «Մանչեսթեր Յունայթեդ» – «Ֆուլհեմ» խաղով և ավարտվում մայիսի 25-ին, երբ տուրի բոլոր հանդիպումները կանցկացվեն միաժամանակ։
Բացի այդ, միջմրցաշրջանային ընդմիջումը հանվել է օրացույցից, որպեսզի Պրեմիեր Լիգայի մրցաշրջանը սկսվի օգոստոսի կեսերին: Այս երկարաձգված ամառային ընդմիջումը Պրեմիեր Լիգայի բոլոր ակումբներին հնարավորություն կտա խաղացողներին տրամադրել եռշաբաթյա հանգստի շրջան: