Անգլիական ակումբն ուզում է գնել Ֆերան Տորեսին

«Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսը պարբերաբար տրանսֆերային խոսակցությունների առարկա է դառնում։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, 24-ամյա ֆուտբոլիստի համար պայքարին միացել է ևս մեկ ակումբ՝ Լոնդոնի «Վեսթ Հեմը»: Միաժամանակ, Տորեսը նախընտրում է շարունակել ելույթները «Բարսելոնայում»։

2023/24 մրցաշրջանում Ֆերան Տորեսը մասնակցել է 43 պաշտոնական հանդիպման, որոնցում դարձել է 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Հեղինակավոր Transfermarkt պորտալի փորձագետները Տորեսին գնահատում են 30 միլիոն եվրո: Նշենք, որ Տորեսը «Բարսելոնա» է տեղափոխվել 2022 թվականի սկզբին՝ «Մանչեսթեր Սիթիից»։