Շոտլանդիայի հավաքականի պաշտպան որակազրկվել է երկու խաղով

Շոտլանդիայի հավաքականի պաշտպան Ռայան Պորտեուսը որակազրկվել է Եվրոպայի առաջնության երկու խաղով։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Պորտեուսը ուղիղ կարմիր քարտ ստացավ Գերմանիայի դեմ EURO-2024-ի մեկնարկային խաղի (1:5) առաջին խաղակեսի վերջում սեփական տուգանային հրապարակում Իլկայ Գյունդողանի նկատմամբ խախտման համար։

Հաջորդ տուրերում Շոտլանդիան կհանդիպի Շվեյցարիայի (հունիսի 19) և Հունգարիայի (հունիսի 23) ​​հետ: