Ավստրիացի ֆուտբոլիստը ներողություն է խնդրել Կիլիան Մբապպեից

Ավստրիայի հավաքականի պաշտպան Կևին Դանզուն ներողություն է խնդրել Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեից, ով 2024 թվականի Եվրոպայի առաջնության 1-ին տուրի խաղում ավստրիացու հետ բախման հետևանքով կոտրել է քիթը, կարող է բաց թողնել խմբային փուլի մնացած բոլոր հանդիպումները։

«Ցավում եմ, որ մեր հանդիպման ժամանակ Կիլիան Մբապպեն վնասվածք ստացավ։ Մաղթում եմ նրան ամենայն բարիք և հույս ունեմ, որ նա կարող է որքան հնարավոր է շուտ վերադառնալ խաղադաշտ»,- գրել է Դանզուն X սոցիալական ցանցի իր էջում (նախկինում՝ Twitter):