Սլովակիայի հավաքականի ֆուտբոլիստները կրկնեցին ֆրանսիացիների ցուցանիշը

Երկուշաբթի օրը՝ հունիսի 17-ին, Բելգիայի հավաքականը EURO-2024-ի խմբային փուլի 1-ին տուրում 0:1 հաշվով պարտություն կրեց Սլովակիայից։

Սլովակիայի հավաքականը մեկնարկել է 35 և ավելի տարեկան երեք խաղացողներով՝ Մարտին Դուբրավկա (35), Պետեր Պեկարիկ և Յուրայ Կուցկա (37-ական):

Սլովակիան դարձավ EURO-ի պատմության մեջ միայն երկրորդ թիմը, որը մեկնարկային կազմում խաղաց 35 տարեկանից բարձր երեք խաղացողներով: Նրանցից առաջ EURO-2008-ում դա արեց միայն Ֆրանսիան։ Այդ խաղում խաղացին Գրեգորի Կուպեն, Կլոդ Մակելելեն և Լիլիան Թյուրամը: