«Մանչեսթեր Սիթիի» և Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Ռուբեն Դիաշը EURO-2024-ի խմբային փուլի 1-ին տուրի Չեխիայի հետ հանդիպման նախօրեին խոսել է պորտուգալացի 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։
«Կրիշտիանուն ցույց է տալիս, որ կարող ես շատ բան երազել և շատ բանի հասնել: Մենք շատ ուրախ ենք, որ նա մեզ հետ է։
Մեզանից յուրաքանչյուրը մեր ակումբներում խաղալու փորձ ունի։ Մենք պատրաստ ենք նման մակարդակի մրցաշարերի»,- Դիաշի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Պորտուգալիա – Չեխիա հանդիպումը կկայանա այսօր Լայպցիգում։