Ռոմելու Լուկակուն EURO-ում VAR-ի պատճառով չեղարկված գոլերի ռեկորդակիր է

Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն երկու գոլ է խփել EURO-2024-ի խմբային փուլի Սլովակիայի դեմ խաղում։

Երկու գոլերն էլ չեղարկվեցին VAR-ի վերադիտումից հետո:

Լուկակուն դարձավ պատմության առաջին խաղացողը, ով EURO-ի մեկ խաղում երկու գոլ է խփել ու չեն արձանագրել։

Վերջին մրցաշարում Լուկակուի գոլը Ֆինլանդիայի հավաքականի դարպասը չեղարկվեց VAR-ի միջոցով։ Ըստ Միստեր Չիպի՝ սա Լուկակուին դարձնում է Եվրոպայի առաջնության պատմության մեջ VAR-ով չեղարկված ամենաշատ գոլերի ռեկորդակիրը: