Ռոբերտո Մարտինեսը հավատում է, որ Պորտուգալիան կհասնի EURO-2024-ի եզրափակիչ

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը կիսվել է EURO-2024-ի սպասելիքներով.

«Մենք պետք է երազենք։ Պետք է հավատալ։ Ինձ հետ յոթ մարզաշապիկ եմ վերցրել (եզրափակչի մասնակիցները կանցկացնեն 7 հանդիպում), ոչ թե երեք։

Մենք պետք է լավագույնս օգտագործենք մեր տաղանդը, բայց պետք է ցույց տանք, թե ինչ կարող ենք անել խաղադաշտից դուրս, ուժեղ լինել հոգեպես և հաղթահարել խոչընդոտները:

Կարծում եմ՝ թիմը պատրաստ է, բայց դեռ չի հասել իր գագաթնակետին։ Մենք դա կկարողանանք անել միայն առաջին երեք հանդիպումներից հետո»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում The Athletic-ը։

EURO-2024-ում Պորտուգալիան կխաղա Չեխիայի (հունիսի 18), Թուրքիայի (22 հունիսի) և Վրաստանի (26 հունիսի) հետ: