Մադրիդի «Ռեալը» մոտ է ամառային տրանսֆերային պատուհանի առաջին վաճառքին, որը բացվում է Իսպանիայում հուլիսի սկզբին։
Մադրիդի «Ռեալը» բանակցություններ է վարում «Նապոլիի» հետ պաշտպան Ռաֆա Մարինի վաճառքի շուրջ, հայտնում է Relevo-ն։ 22-ամյա ֆուտբոլիստը, ով նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Ալավեսում», մշտական հիմունքներով կմիանա նեապոլյան ակումբին. անձնական պայմաններն արդեն համաձայնեցված են։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Մադրիդի «Ռեալը» գործարքում կներառի հետգնման կետ: Կարող է ներառվել նաև կետ, որը թույլ կտա «սերուցքայիններին» ստանալ Մարինի հետագա վաճառքի 50%-ը: