Պեպեն կդառնա EURO-ի պատմության ամենատարեց ֆուտբոլիստը

Չեխիայի հավաքականի հետ Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային փուլի առաջին տուրի խաղում պաշտպան Պեպեն կլինի Պորտուգալիայի հավաքականի մեկնարկային կազմում։

Պեպեն (41 տարեկան 113 օրական) կդառնա EURO-ի ամենատարեց խաղացողը։

Պորտուգալացին առաջ է անցել հունգարացի դարպասապահ Գաբոր Կիրալիից (40 տարեկան 86 օրական) և իր հայրենակից Կրիշտիանու Ռոնալդուից (39 տարեկան 134 օրական), ովքեր նույնպես խաղադաշտ դուրս կգան առաջին րոպեներից։