Օլիվյե Ժիրուն Ֆրանսիայի հավաքականի ամենատարեց ֆուտբոլիստն է

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն մասնակցել է Ավստրիայի դեմ EURO-2024-ի խաղին (1:0):

Վետերանը փոխարինման է դուրս եկել Կիլիան Մբապպեի վնասվածքից հետո։

Ժիրուն դարձել է Ֆրանսիայի հավաքականի ամենատարեց խաղացողը խոշոր մրցաշարերում, հայտնում է Stats Foot-ը:

Ավստրիայի դեմ նա խաղացել է 37 տարեկան 261 օրականում՝ առաջ անցնելով ազգային հավաքականի նախկին դարպասապահ Սթիվ Մանդանդայից (37 տարեկան 247 օրական)։

Ժիրուն Ֆրանսիայի հավաքականի կազմում մասնակցել է նաև 7-րդ խոշոր մրցաշարին և այս ցուցանիշով առաջ է անցել Ուգո Լյորիսից, Թիերի Անրիից և Լիլիան Թյուրամից։