Նիկլաս Ֆյուլկրուգը մարզման ժամանակ կոտրել է երկրպագուի ձեռքը

Գերմանիայի հավաքականի հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգը Շոտլանդիայի հետ Եվրոպայի 2024 թվականի առաջնության մեկնարկային խաղից առաջ տաքացման ժամանակ հարվածից կոտրել է երկրպագուի ձեռքը։ Այս մասին հայտնում է Sky Sport Germany-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ Գերմանիայի հավաքականի հարձակվողը հարվածել է դարպասին և գնդակը դիպչել է 43-ամյա երկրպագուին, ով նստած էր առաջին շարքում՝ դարպասի հետևում։

Արդյունքում տղամարդը հիվանդանոցից հետևել է EURO-2024-ի մեկնարկային խաղին։ Հաղորդվում է, որ երկրպագուն վիրահատության կարիք չի ունեցել և կեսգիշերից հետո դուրս է գրվել հիվանդանոցից: