«Մանչեսթեր Սիթին» այս ամառ կարող է տրանսֆեր չանել

«Մանչեսթեր Սիթին» այս ամառ կարող է տրանսֆերներ չանել։

Ինչպես հաղորդում է ESPN-ը, «Սիթին» հաջորդ մրցաշրջանը կարող է սկսել նույն կազմով, եթե խաղացողներից ոչ մեկը չցանկանա հեռանալ ակումբից:

Միևնույն ժամանակ, «Մանչեսթեր Սիթին» հույսը չի դնում Ժոաու Կանսելուի և Կալվին Ֆիլիպսի վրա և պատրաստ է դիտարկել առաջարկները խաղացողների՝ վարձակալությունից վերադառնալուց հետո. եթե նրանք հեռանան, ակումբը չի ծրագրում նրանց փոխարինող փնտրել։

Հաղորդվում է նաև, որ այս պահին Էդերսոնը, Բեռնարդու Սիլվան և Կևին դե Բրույնեն, չնայած մի շարք ակումբների հետաքրքրությանը, այս պահին «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու ցանկություն չեն հայտնել։