Լիոնել Մեսսին նշել է, թե ով է իրեն ամենից շատը զայրացրել

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Սերխիո Ռամոսին անվանել է այն խաղացողը, ում հետ նա խաղադաշտում ամենաշատ բախումներն է ունեցել։

Մեսսին ու Ռամոսը հաճախ էին միմյանց դեմ խաղում Էլ-Կլասիկոյում, իսկ հետո թիմակիցներ դարձան ՊՍԺ-ում։

«Ո՞ր խաղացողի հետ եմ ամենից շատ բախումներ ունեցել: Սերխիո Ռամոսի հետ։ Ես երբեք այնքան չեմ զայրացել որևէ այլ խաղացողի վրա, որքան նրա վրա։ Հետագայում մենք դարձանք թիմակիցներ, բայց Էլ-Կլասիկոյի ժամանակ մենք անընդհատ բռնում էինք միմյանց։ Այս հանդիպումներն ինտենսիվ էին»,- ասել է Մեսսին YouTube-ի Dispuestos a Todo ալիքին տված հարցազրույցում: