Լիոնել Մեսսին նշել է, թե բացի ֆուտբոլից, ինչ սպորտաձևեր է սիրում

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է, թե ֆուտբոլից բացի, ինչ սպորտաձևեր են իրեն գրավում։

«Ես այնքան էլ լավ չեմ խաղում պադել: Ես հաճույք եմ ստանում խաղալուց, բայց ես միջին մակարդակի խաղացող եմ: Ես սիրում եմ թենիս, բայց ես չգիտեմ, թե ինչպես խաղալ: Կինս՝ Անտոնելլան և ես մի քանի դասի գնացինք, բայց մենք այլևս չենք գնում»,- ասել է Մեսսին YouTube-ի Dispuestos a Todo ալիքին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ Մեսսին 2024 թվականի Copa America-ի համար ընդգրկված է Արգենտինայի հավաքականի կազմում խմբային փուլում Արգենտինան կխաղա Կանադայի (հունիսի 21), Չիլիի (հունիսի 26) և Պերուի (հունիսի 30) հետ։