Կիլիան Մբապպեն բաց կթողնի EURO-2024-ի խմբային փուլի մնացած հանդիպումները

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն բաց կթողնի EURO-2024-ի խմբային փուլի մնացած հանդիպումները։ Այս մասին հայտնում է Le Figaro-ն։

«Եռագույնների» ավագը, ով կոտրել էր քիթը Ավստրիայի հետ առաջին տուրի խաղում (1:0), վիրահատության չի ենթարկվի։ Նա բաց կթողնի Հոլանդիայի ու Լեհաստանի դեմ խաղերը, իսկ հետո, եթե Ֆրանսիան դուրս գա փլեյ-օֆֆ, կխաղա դիմակով։

Հունիսի 21-ին Ֆրանսիան կխաղա Հոլանդիայի, իսկ հունիսի 25-ին՝ Լեհաստանի հետ։