Խվիչա Կվարացխելիա․ «Յուրաքանչյուր վրացի վստահ է, որ մենք ենք հաղթելու EURO-2024-ը»

Վրաստանի հավաքականի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան ասել է, որ իր երկրի ցանկացած բնակիչ վստահ է իր պատմության մեջ առաջին Եվրոպայի առաջնությունում ազգային հավաքականի հաղթանակում։

Վրացիները EURO-2024-ի նորամուտը սկսում են երեքշաբթի օրը՝ Թուրքիայի դեմ խաղով։ F խմբում են նաև Պորտուգալիան և Չեխիան:

«Վրացուն հարցրու, թե ով կհաղթի EURO-ն: Ցանկացած վրացի՝ փոքր երեխա, տարեց կին, խանութպան՝ դա նշանակություն չունի: Հարցրեք նրանց։ Գիտե՞ք ինչ է լինելու։ Դե, նախ, մինչ կպատասխանեն, քեզ խենթի պես կնայեն։ Ո՞վ կհաղթի։ «Վրաստանը հաղթելու է EURO-ն։ Անկասկած»։ Այս հարցի պատճառով կնայեն քեզ՝ դու հիմա՞ր ես, թե՞ ինչ։ «Ուրիշ ո՞վ, եթե ոչ Վրաստանը»։

Ոմանք ասում են. «Բայց չէ՞ որ սա քո առաջին մասնակցությունն է»: «Կարևոր չէ։ Ոչ մի տարբերություն։ Սա Վրաստանն է»,- կասի տարեց կինը։ «Վրացիներն են այդպիսին։ Ամեն ինչում»,- Կվարացխելիայի խոսքերն է մեջբերում The Player’s Tribune-ը։