Կեյլոր Նավասը իր տան մասին հոգ տանող մարդ ունի, Նավասը վարձել է «բեթմենի»՝ մարդ, ով իր համար սովորական տնային գործեր է անում Փարիզի արվարձաններում՝ Վերսալում:
Բայց հիմա նա խնդիրներ ունի աշխատակցի հետ. նա, քսան ամիս աշխատելով Նավասի համար, հանկարծ դիմել է դատարան՝ «անտանելի աշխատանքային պայմանների» բողոքով։
Նա ստիպված է եղել աշխատել շաբաթական 90 ժամ, ինչի համար ստացել է 3200 եվրո, որը համարում է ոչ արժանապատիվ վարձատրություն։ Ֆրանսիական մամուլն այս իրավիճակը նկարագրելիս հիմնականում օգտագործում է «ստրուկ» բառը, հայտնում է derbyderbyderby.it-ը։
«Իրավիճակը ժամանակակից ստրկություն է։ Նույնիսկ եթե դու ֆուտբոլի գերաստղ ես, դա չի նշանակում, որ կարող ես անտեսել օրենքները», ասում է զոհի փաստաբան Յասին Յակուտին։