Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ժոաու Ֆելիշը ցանկանում է թիմում մնալ հաջորդ մրցաշրջանում։ Ֆուտբոլիստն իր ցանկությունը հստակ հայտնել է ղեկավարության հետ հանդիպման ժամանակ։
Ըստ The Athletic-ի տեղեկությունների՝ նույնիսկ եթե «բլաուգրանային» հաջողվի պայմանավորվել Մադրիդի «Ատլետիկոյի» հետ վարձակալության պայմանագրի շուրջ, ակումբը չի կարողանա գրանցել ֆուտբոլիստին ֆինանսական խնդիրների պատճառով:
Նման խնդիր ունի հարձակվող Վիտոր Ռոկեն, ում համար «Բարսելոնան» վճարել է 40 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստը պատրաստ է ընդհատել արձակուրդը և մոտ ապագայում սկսել նախապատրաստվել նոր մրցաշրջանին։
Այնուամենայնիվ, բրազիլացուն կարող են վարձակալել, քանի որ նրա գրանցման հնարավորությունը քիչ հավանական է համարվում: