Հայտնի է, թե արդյոք Կիլիան Մբապպեն կշարունակի մասնակցել EURO-2024-ին

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան խոսել է հարձակվող Կիլիան Մբապպեի հետ կապված իրավիճակի մասին։

Հունիսի 17-ին Մբապպեն կոտրել էր քիթը EURO-2024-ի խմբային փուլի 1-ին տուրի՝ Ավստրիայի հետ խաղում (1:0): Նրան մարզադաշտից շտապօգնության մեքենայով տեղափոխել են Դյուսելդորֆի հիվանդանոց, որտեղ հաստատվել է ախտորոշումը։

«Կիլիան Մբապպեն վերադառնում է Ֆրանսիայի հավաքականի ճամբար։

Ավստրիա – Ֆրանսիա հանդիպման երկրորդ հատվածում քթի կոտրվածք է ստացել։ Նախ բժշկական անձնակազմը բուժել է Ֆրանսիայի հավաքականի ավագին, որոնք նրա մոտ քթի կոտրվածք են ախտորոշել։

Մբապպեն բուժում կստանա առաջիկա մի քանի օրվա ընթացքում, սակայն վիրահատություն չի պահանջվի։

Նրա համար դիմակ կպատրաստեն, որպեսզի Ֆրանսիայի հավաքականի 10 համարը պատրաստվի իր վերադարձին մրցաշար», – ֆեդերացիայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։