Հայտնի է, թե ինչպիսին կլինի Կիլիան Մբապպեի դիմակը

Հայտնի է դարձել, թե ինչպիսի դիմակ պետք է կրի Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն, ով EURO-2024-իխմբային փուլի Ավստրիայի հավաքականի հետ խաղում (1:0) քթի կոտրվածք էր ստացել։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը՝ հղում կատարելով մրցաշարի կանոնակարգին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ դիմակը պետք է պատրաստված լինի փափուկ գործվածքներից։ Միաժամանակ, Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը նշել է, որ, ամենայն հավանականությամբ, Մբապպեի դիմակը կպատրաստվի պատվերով։