ՈւԵՖԱ-ի ղեկավար․ «Լամին Յամալը շուտով կարող է դառնալ լավագույնն աշխարհում»

ՈւԵՖԱ-ի ղեկավար Ալեքսանդր Չեֆերինը բարձր է գնահատել Լամին Յամալի ներուժը։

«Եթե ես ակումբ ունենայի, նա կլիներ առաջին խաղացողը, ում հետ պայմանագիր կկնքեի, եթե բավարար գումար ունենայի: Ես նրան համարում եմ աշխարհի լավագույն երիտասարդ խաղացողը, և շատ շուտով նա կարող է դառնալ աշխարհի լավագույնը։

Իսպանիան շատ լավ թիմ է, և ես արդեն ասել եմ, որ նրան համարում եմ Եվրոպայի առաջնության ֆավորիտներից մեկը»,- ​​ասել է Չեֆերինը TVE-ին տված հարցազրույցում։