Կիլիան Մբապպեն կոտրել է քիթը

Եվրո-2024-ի խմբային փուլի 4-րդ խաղային օրվա վերջին խաղում մրցեցին Ավստրիայի և Ֆրանսիայի հավաքականները։ Ֆրանսիայի ընտրանին հաղթեց՝ 1:0 հաշվով։

Խաղի 86-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեն ավստրիացի պաշտպանի հետ պայքարի ընթացքում կոտրել է քիթը։

Image

 

Հիշեցնենք, որ Գերմանիայում 2024 թվականի Եվրոպայի առաջնությունը մեկնարկել է հունիսի 14-ին և կավարտվի հուլիսի 14-ը։