Ֆեդերիկո Կիեզան կարող է տեղափոխվել Բունդեսլիգա

«Բավարիան» հետաքրքրված է «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի հարձակվող Ֆեդերիկո Կիեզայով, հայտնում է Sky Sport Germany-ն։

Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա ֆուտբոլիստը, ում պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ավարտվում է մեկ տարուց, մյունխենյան ակումբի կողմից ընդգրկվել է ընթացիկ տրանսֆերային պատուհանի շորթ ցուցակում։ «Բավարիան» պատրաստ է ֆուտբոլիստի համար առաջարկել 30-ից 40 միլիոն եվրո։

Նախորդ մրցաշրջանում Կիեզան բոլոր մրցաշարերում «Յուվենտուսի» 37 խաղում դարձել է 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։