Երկրպագուները Կիլիան Մբապպեին առաջարկել են դիմակների տարբերակներ

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն անմիջապես արձագանք է ստացել օգտատերերից:

Հունիսի 17-ին EURO-2024-ի խմբային փուլի 1-ին տուրի՝ Ավստրիայի հետ խաղում (1:0) Մբապպեն կոտրել էր քիթը։ Նրան մարզադաշտից շտապօգնության մեքենայով տեղափոխել են Դյուսելդորֆի հիվանդանոց, որտեղ հաստատվել է ախտորոշումը։ Սակայն, ըստ մամուլի հրապարակումների, ֆրանսիացին վիրահատության չի ենթարկվի եւ սպասում է լուծում գտնել խմբային փուլի առաջիկա երկու խաղերի համար։

Այնուհետև, Մբապպեն սոցցանցերում հումորային գրառում է հրապարակել, որում բաժանորդներին հարցնում է EURO-2024-ի իր հետագա խաղերում դիմակներ կրելու մասին։

Օգտատերերը ֆրանսիացուն ակնթարթորեն տվեցին իրենց տարբերակները: Զարմանալի չէ, որ ամենահայտնի տարբերակը Teenage Mutant Ninja Turtles դիմակն էր: