EURO-2024-ի F խմբի առաջին տուրում Թուրքիայի հավաքականը մրցեց Վրաստանի ընտրանու դեմ։
Վինչենցո Մոնտելայի սաները կարողացան 3։1 հաշվով առավելության հասնել վրացիների նկատմամբ։ 25-րդ րոպեին հաշիվը բացեց Մերթ Մյուլդուրը։ Ընդամենը 7 րոպե անց վրացիները հավասարեցրին հաշիվը։ Գոլը հեղինակեց Ժորժ Միկաուտաձեն։
Երկրորդ խաղակեսում պայքարը հավասար ծավալվեց։ Վրացիներն ունեին մի քանի պահ, բայց իրագործել չստացվեց։
Խաղի 65-րդ րոպեին Արդա Գյուլերը շքեղ հարվածով խփեց թիմի երկրորդ գոլը, իսկ խաղավերջում հաշիվը վերջնական դարձրեց Քերեմ Աքթուրքօղլուն։
Այսպիսով, Թուրքիան 3։1 հաշվով հաղթեց Վրաստանին։