Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպանի համար EURO-2024-ը ավարտված է

Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Նիկոլա Վլաշիչի համար EURO-2024-ն ավարտված է։ Թուրինի հարձակվողական ոճի կիսապաշտպանը մկանային վնասվածքի պատճառով բաց կթողնի մրցաշարի մնացած հատվածը, հաղորդում է Խորվաթիայի հավաքականի մամուլի ծառայությունը։

«Վլաշիչը կլքի ազգային թիմի ճամբարը և բաց կթողնի EURO-2024-ի մնացած մասը մկանային վնասվածքի պատճառով»:

«Շատ եմ ցավում, որ այս նոր վնասվածքը կխանգարի ինձ օգնել թիմին: Ես ամեն ինչ արեցի, որպեսզի պատրաստ լինեմ, և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գլխավոր մարզչին և մարզչական շտաբին ինձ հնարավորություն տալու համար։ Ես հավատում եմ այս թիմին և վստահ եմ, որ նրանք հաջողության կհասնեն. ես կլինեմ նրանց ամենամեծ երկրպագուն»։

Խորվաթիայի հավաքականը նույն խմբում է խաղում Իսպանիայի, Իտալիայի և Ալբանիայի հավաքականների հետ։ Առաջին տուրում խորվաթները 0։3 հաշվով պարտվել են իսպանացիներին։ Վլաշիչն այդ խաղում խաղադաշտ դուրս չեկավ։