Դիդյե Դեշամը հաղթեց իր 100-րդ խաղում Ֆրանսիայի հավաքականի կազմում

Ֆրանսիայի հավաքականը EURO-2024-ի խմբային փուլի 1-ին տուրի խաղում 1։0 հաշվով հաղթեց Ավստրիային։

Opta Sports-ի փոխանցմամբ՝ սա Դիդյե Դեշամի 100-րդ հաղթանակն էր «եռագույնների» գլխավոր մարզչի պաշտոնում։ Սա ազգային հավաքականի պատմության լավագույն արդյունքն է։ Երկրորդ տեղից Դեշամի տարբերությունն այս ցուցանիշով կազմում է 59 հանդիպում։

Բացի այդ, Ֆրանսիայի հավաքականի պատմության բոլոր հաղթանակների 22%-ը տարվել է 55-ամյա մասնագետի գլխավորությամբ։