Կրիշտիանու Ռոնալդուն պատմական արդյունքի հասավ

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով կխաղա Եվրոպայի վեց առաջնություններում: 39-ամյա հարձակվողը մեկնարկային կազմում է Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային փուլի Չեխիայի հետ հանդիպմանը։

Նախկինում Կրիշտիանու Ռոնալդուն մասնակցել է եվրոպական հինգ տարբեր առաջնությունների։ Դա տեղի է ունեցել 2004, 2008, 2012, 2016 և 2020 թվականներին:

Ընդհանուր առմամբ, Կրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում անցկացրել է 207 հանդիպում և դարձել 130 գոլի հեղինակ։