«Չելսին» կարող է վաճառել իր ֆուտբոլիստին

«Չելսին» կարող է վաճառել ուկրաինացի հարձակվող Միխայիլ Մուդրիկին։

Ինչպես հաղորդում է Football Insider-ը, լոնդոնյան ակումբը պատրաստ է դիտարկել նման տարբերակը, եթե պայմանագիր կնքի «Քրիսթալ Փելասի» վինգեր Մայքլ Օլիսեի հետ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Չելսին» այժմ նախնական բանակցություններ է վարում Օլիսեին գնելու համար։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Մուդրիկը բոլոր մրցաշարերում մասնակցել է 42 հանդիպման, որոնցում դարձել է յոթ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2031 թվականի ամառը: