Լոնդոնի «Արսենալը» ցանկանում է այս ամառ իր շարքերը համալրել նոր կիսապաշտպանով։
Ինչպես հայտնում է The Athletic-ը, առաջիկա շաբաթների ընթացքում Միկել Արտետայի թիմի համար առաջնահերթություն կլինի նոր կիսապաշտպանի հետ պայմանագիր կնքելը:
Հիշեցնենք, որ նախկինում «Արսենալ» տեղափոխության հետ էին կապված այնպիսի կիսապաշտպաններ, ինչպիսիք են Մարտին Սուբիմենդին «Ռեալ Սոսյեդադից» և Բրունու Գիմարաեշը «Նյուքասլից»:
Առայժմ հայտնի չէ, թե ով է «զինագործների» ղեկավարության առաջնահերթ թեկնածուն։ Նշենք, որ հենակետային կիսապաշտպան Թոմաս Պարտին, ամենայն հավանականությամբ, կհեռանա «Արսենալից» այս մրցաշրջանից դուրս: Միկել Արտետայի թիմը ցանկանում է նոր կիսապաշտպան հրավիրել գանացուն փոխարինելու համար։