Արդա Գյուլերը գերազանցեց Կրիշտիանու Ռոնալդուի ձեռքբերումը

Թուրք հարձակվող Արդա Գյուլերը դարձել է պատմության մեջ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով իր նորամուտին է գոլ խփել Եվրոպայի առաջնությունում, հայտնում է Opta Sports-ը:

Վրաստանի հավաքականի հետ խաղում Գյուլերը գոլ խփեց 19 տարեկան 114 օրականում և գերազանցեց պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի նվաճումը, ով 2004 թվականին Հունաստանի դարպասը գրավել էր 19 տարեկան 128 օրականում։

Գյուլերը դարձավ միայն երրորդ պատանին, ով գոլ խփեց EURO-ի իր դեբյուտում՝ Ֆերենց Բենեից (1964) և Կրիշտիանու Ռոնալդուից հետո (2004):